Հարավային Աֆրիկայում ձյուն է, կա մեկ զոհ
Աշխարհում
11:01 23/09/2024
Աշխարհ

Հարավային Աֆրիկայում ձյուն է, կա մեկ զոհ

Զարմանալի իրադարձություն է տեղի ունեցել Հարավային Աֆրիկայում. 10 տարվա մեջ առաջին անգամ ձյունը ծածկել է շոգ երկրի հողերը, և նույնիսկ Արևմտյան Կապ նահանգի ճանապարհներին գոյացել է մերկասառույց:

Ռիա նովոստին, հղում անելով  SABC News-ին, գրում է, որ Կվազուլու-Նատալ  նահանգ տեղացի զինվորներ են բերվել անգամ՝ ձյան առատ տեղումների հետևանքները վերացնելու համար։

Ձյունը տեղացել է ավելի քան տասը ժամ, աֆրիկյան ճանապարհային ծառայություններն ակնհայտորեն պատրաստ չեն եղանակային նման իրադարձությանը. մայրուղիները մասամբ կաթվածահար են եղել, և փրկարար ծառայությունները դեռևս չեն կարողանում ամբողջությամբ վերացնել բնական անոմալիայի հետևանքները։

SABC News-ը նաև նշել է, որ Կվազուլու-Նատալ  նահանգում մեկ մարդ մահացել է ցրտահարությունից։ Տղամարդը առևտրի կենտրոնում ուշաթափվել է այն բանից հետո, երբ ամբողջ գիշեր անցկացրել է ճանապարհի ձնակույտերի մեջ խրված տաքսիում։ Չնայած տուժածի վիճակը կայունացնելու բուժաշխատողների փորձերին, հիվանդանոց հասնելուն պես բժիշկներն արձանագրել են նրա մահն հիպոթերմիայից։


 

Placeholder
Հարավային Աֆրիկայում ձյուն է, կա մեկ զոհ