Մեկնարկում են Սաղաթելյանի ու Սամսոնյանի գործով հիմնական դատալսումները
Իրավունք
10:44 23/09/2024
Հայաստան

Մեկնարկում են Սաղաթելյանի ու Սամսոնյանի գործով հիմնական դատալսումները

️Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) հիմնական դատալսումները կմեկնարկեն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Երևանի քրեական դատարանի Ավանի նստավայրում (Գյուլիքևխվյան 20)։

Դատական նիստը դռնբաց է:

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանտ դատարանի որոշմամբ ազատ են արձակվել այս տարվա մայիսի 21-ին։

Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։

Հանրային մեղադրողն ընդհանուր իրավասության դատարանում նախ միջնորդել է փոխել նրանց նկատմամբ խափանման միջոցը՝ ընտրելով կալանավորումը, սակայն դատարանը չէր բավարարել միջնորդությունը։

Դրանից հետո դատախազը բողոքարկել էր որոշումը Վերաքննիչ դատարանում, վերջինն անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը։

Placeholder