Էրդողանը Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ
Քաղաքական
21:46 24/09/2024
Աշխարհ

Էրդողանը Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երեքշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին պետք է կանգնեցնի մարդկությունը, ինչպես կանգնեցվեց նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերը։ «ՌԻԱ նովոստի»-ն է մեջբերել նրա խոսքերը։

«Միջազգային հանրությունը պետք է մեխանիզմ մշակի պաղեստինցի խաղաղ բնակիչներին Իսրայելի գործողություններից պաշտպանելու համար: Ինչպես մարդկության դաշինքը 70 տարի առաջ Հիտլերին կանգնեցրեց, Նեթանյահուն և նրա մարդասպան ցանցը պետք է կասեցվեն «մարդկության միության» կողմից»,- ասել է թուրք ղեկավարը Նյու Յորքում ունեցած ելույթում:

Placeholder
Էրդողանը Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ