Ֆրանսահայ սոպրանո  Մարի Մյուլլեր Սիմոնյանը Վիեննայի Բեթհովենյան մրցույթում արժանացել է առաջին մրցանակի
Մշակույթ
08:07 24/09/2024
Աշխարհ

Ֆրանսահայ սոպրանո Մարի Մյուլլեր Սիմոնյանը Վիեննայի Բեթհովենյան մրցույթում արժանացել է առաջին մրցանակի

Ֆրանսահայ օպերային երգչուհի, սոպրանո  Մարի Մյուլլեր Սիմոնյանը սեպտեմբերի 19-ին Vienna Beethoven միջազգային մրցույթում  ժյուրիի միաձայն որոշմամբ  արժանացել է առաջին մրցանակին։ 

21- ամյա Մարիին  ծնվել է Փարիզում, մեծացել է երաժշտական միջավայրում` դաշնակահար-երգեհոնահար Նարինե Սիմոնյանի դուստրն է։ Ուսանել է Բուլոնյի եւ Փարիզի կոնսերվատորիաներում ՝ զուգահեռաբար  երգեհոնի եւ երգեցողության բաժիններում ։

2023 թվականին Մարին մասնագիտական փորձառությունը շարունակել է Երևանի օպերային ստուդիայում ՝ Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ։

orer.eu-ի հետ զրույցում երգչուհին հայտնել է, որ առաջիկայում ՝ հոկտեմբերի 19-ին մենահամերգով հանդես կգա Երևանի ֆիլհարմոնիայի  Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ նրան կնվագակցի դաշնակահար Հովհաննես Մանուկյանը, իսկ նոյեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա Նարինե Սիմոնյանի նվագակցությամբ։

Placeholder