«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրվել
Օրվա մամուլ
09:05 24/09/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրվել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը Անկախության օրվա առթիվ «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրվել։ Նկատենք, որ նա, չնայած դատարանում վկաների հարցաքննության փուլից է ներգրավվել այդ քրեական գործին, քանի որ Աննա Վարդապետյանը հեռացրել էր համակարգից մեղադրող նախկին դատախազ Արսեն Մարտիրոսյանին, բայց իշխող քաղաքական թիմը, անկախ գործի ելքից, Էդգար Արսենյանին «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի 33 ամյակի առթիվ, հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով գլխավոր դատախազության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են տարբեր մեդալներով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրվել