Հայաստանին կոչ ենք անում հրատապ քայլեր ձեռնարկել բանակցություններում մնացած խոչընդոտները վերացնելու համար. Բայրամով
Քաղաքական
15:23 24/09/2024
Տարածաշրջան

Հայաստանին կոչ ենք անում հրատապ քայլեր ձեռնարկել բանակցություններում մնացած խոչընդոտները վերացնելու համար. Բայրամով

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում «Ապագա գագաթնաժողով»-ի ժամանակ Ջեյհուն Բայրամովը դիմել է  Հայաստանին՝ «կամք դրսևորել» խաղաղ բանակցություններն ավարտին հասցնելու համար։ Նրա ելույթից հատվածներ են հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոքսով, Ադրբեջանն է նախաձեռնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։

«Հիմնվելով երկկողմ բանակցություններում ձեռք բերված առաջընթացի վրա՝ մենք կոչ ենք անում Հայաստանին հրատապ քայլեր ձեռնարկել խաղաղ բանակցություններում մնացած խոչընդոտները վերացնելու համար և ընդգծում ենք անհրաժեշտ քաղաքական կամքի և պատասխանատվության դրսևորման կարևորությունը»,-ասել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի 80 տոկոսի շուրջ՝ առաջարկելով ստորագրել այն։
 

Placeholder
Հայաստանին կոչ ենք անում հրատապ քայլեր ձեռնարկել բանակցություններում մնացած խոչընդոտները վերացնելու համար. Բայրամով