Ստամբուլում կանցկացվի ԱԹՍ մրցավազքի աշխարհի գավաթի Թուրքիայի փուլը
Քաղաքական
18:37 24/09/2024
Տարածաշրջան

Ստամբուլում կանցկացվի ԱԹՍ մրցավազքի աշխարհի գավաթի Թուրքիայի փուլը

Սեպտեմբերի 28-ից 29-ը Ստամբուլում կանցկացվի Օդային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FAI) անօդաչու թռչող սարքերի մրցավազքի աշխարհի գավաթի Թուրքիայի փուլը։

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ առաջնությունն իրականցվելու է Թուրքիայի օդային սպորտի ֆեդերացիայի (THSF), Թուրքիայի ավիացիոն ասոցիացիայի (THK) և Tech Drone League-ի հետ համագործակցությամբ և Ֆաթիհի համայնքապետարանի աջակցությամբ: Մրցաշարին մասնակցելու են 11 երկրից 58 դրոնավարներ։


Օտարերկրյա և թուրք դրոնավարները, որոնք կմրցեն առաջնությունում, միավորներ կհավաքեն FAI անօդաչու թռչող սարքերի մրցավազքի աշխարհի գավաթի համար (Cat2):

Նշենք, որ այս մրցաշարն առաջին անգամ է անցկացվում Թուրքիայում։

Placeholder
Ստամբուլում կանցկացվի ԱԹՍ մրցավազքի աշխարհի գավաթի Թուրքիայի փուլը