«Հրապարակ». Բագրատ Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել՝ գնա՞լ, թե՞ չգնալ Մայր տաճարի վերաօծմանը
Օրվա մամուլ
09:15 25/09/2024
Հայաստան

«Հրապարակ». Բագրատ Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել՝ գնա՞լ, թե՞ չգնալ Մայր տաճարի վերաօծմանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բագրատ արքեպիսկոպոսը կանգնած է դժվար ընտրության առաջ՝ գնա՞լ, թե՞ չգնալ մայր տաճարի վերաօծմանը, որին մասնակցելու է նաև ՔՊ-ի վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Եթե գնա-կանգնի Փաշինյանի կողքը, իսկ մի քանի օր հետո նրանից ազատվելու կոչով փորձի համախմբել ժողովրդին, չի հասկացվի: Իսկ չգնալը կնշանակի չմասնակցել սեփական տան վերաբացմանը և խորացնել եկեղեցու հետ հակասությունները։

Սրբազանի շրջապատից վստահեցրին, որ այս պահին տրամադրված է չգնալ, սակայն որոշումը դեռ կարող է փոխվել։ Ի դեպ, վերաօծման արարողության ժամանակ տաճար կարող են մտնել միայն հրավիրատոմսերով: Եվ անգամ ԱԺ պատգամավորներից ոչ բոլորին են հրավիրել` միայն ղեկավար կազմին, խմբակցությունների և հանձնաժողովների ղեկավարներին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել՝ գնա՞լ, թե՞ չգնալ Մայր տաճարի վերաօծմանը