Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի վերջում կկազմի 53.5%.Վահե Հովհաննիսյան
Տնտեսություն
11:27 26/09/2024
Հայաստան

Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի վերջում կկազմի 53.5%.Վահե Հովհաննիսյան

«2025 թվականի համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 50 մլրդ դրամ, տնտեսական աճը 5.6 %, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3.5 %, միջին գնաճը 3.5 %»,-կառավարության նիստում, որը վարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը զեկուցեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ պետական բյուջեի եկամուտները 2 տրիլիան 873 մլրդ դրամ է, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 760 մլրդ դրամ։

«0.7 տոկոսային կետով հարկեր-ՀՆԱ հարաբերկացության բարելավում է նախատեսվում՝ հասնելով կառավարության ծրագրով սահմանված 25 % թիրախին»,-ասաց ֆինանսների նախարարը և հավելեց. «3 տրիլիոն 483 մլրդ դրամ պետական բյուջեի ծախսերն են, որից ընթացիկ ծախսերը 2 տրիլիոն 749 մլրդ դրամ է, իսկ կապիտալ ծախսերի դիմաց 733 մլրդ դրամ՝ տնտեսական և ենթակառուցվածքային անվտանգության համար»։

Նրա խոսքով՝ պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 609 մլրդ դրամ, որն աճում է մինչև 5.5 % կապիտալ ծախսերի պատճառով՝ միջնաժամկետում նվազելով 3 % մակարդակի։

«Արդյունքում կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի վերջում կկազմի 53.5%»,-հայտնեց Վահե Հովհաննիսյանը։

Placeholder
Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի վերջում կկազմի 53.5%.Վահե Հովհաննիսյան