4 մարզում տարբեր շինարարական և նախագծման աշխատանքների համար գործադիրը հատկացրեց  318,8 մլն դրամ
Տնտեսություն
13:40 26/09/2024
Հայաստան

4 մարզում տարբեր շինարարական և նախագծման աշխատանքների համար գործադիրը հատկացրեց 318,8 մլն դրամ

«Ընդհանուր գումարը 318,8 միլիոն դրամ է, որի մեծ մասն ավելի շատ վերաբերում է Լոռու և Տավուշի մարզերին»,- կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ հատկապես աղետից հետո այնտեղ մի շարք անելիքներ կան նախագծերի և շինարարության տեսքով:

Նա նշեց, որ որոշմամբ առաջարկում է 4 մարզի՝ Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք, տարբեր ծրագրերի համար  հատկացնել նախատեսված գումարը:

Նա տեղեկացրեց, որ  Լոռու մարզին նախատեսված է հատկացնել117,7 մլն դրամ, որը կուղղվի Ալավերդի համայնքի Թումանյան փողոցի հենապատերի, մայթերի, երթևեկելի մասի կառուցման նախագծերի փաստաթղթերի ձեռքբերմանը, ինչպես նաև աղետից վնասված շենքերի տանիքների, շքամուտքերի, առաջին հարկերի, բակերի վերանորոգմանն ու բարեկարգմանը: 

Սանոսյանի խոսքով՝ միջոցներ կհատկացվեն նաև Ալավերդի համայնքի Սանահին կայարան թաղամասի խմելու ջրի, ջրագծերի կառուցման նախագծային փաստաթղթերի ձեռքբերման համար:

«Նախատեսվում է գումար հատկացնել նաև Կիրանց բնակավայրի խմելու, ոռոգման ջրի համակարգերի կառուցման նախագծերի, ինչպես նաև Աճարկուտի գյուղամիջի կամրջի պատի կառուցման համար»,-հայտնեց ՏԿԵ նախարարը:

Placeholder
4 մարզում տարբեր շինարարական և նախագծման աշխատանքների համար գործադիրը հատկացրեց 318,8 մլն դրամ