Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ
Քաղաքական
18:14 27/09/2024
Տարածաշրջան

Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ-ից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին:

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Էրդողանն ընդգծել է, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա դժվարությունները շարունակվում են:

Նա նաև նշել է, որ ցանկանում է առաջիկայում ԱՄՆ-ում անցկացվելիք ընտրություներից հետո փոփոխություններ տեսնել Թուրքիայի նկատմամբ Ամերիկայի կողմից վարվող քաղաքականության մեջ:

«Ես ցանկանում եմ, որ նա, ով նախագահ ընտրվի, չվերաբերվի նախորդ ղեկավարի պես: F-35-ի խնդիրը շարունակվեց ոչ միայն հարգարժան Դոնալդ Թրամփի ժամանակաշրջանում, այլև նրանից հետո:

Թե՛ հանրապետականները և թե՛ ժողովրդավարները կրկին ու կրկին հիասթափեցնում են մեզ: Արդյո՞ք նոր ժամանակաշրջանում ևս կշարունակվի այս քաղաքականությունը: Տեսնենք»,-հավելել է նա:

Թուրքական պետության ղեկավարը հիշեցրել է նաև, որ ԱՄՆ-ն F-35 կործանիչների համար պարտք է Թուրքիային և Թուրքիան այդ պարտքը վերցնելու համար շարունակելու է գործադրել անհրաժեշտ ջանքերը։
 

Placeholder
Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ