Վրաստանը հայտարարել է, որ թույլ չի տա որևէ մեկին միջամտել ընտրությունների արդյունքներին
Քաղաքական
16:25 27/09/2024
Տարածաշրջան

Վրաստանը հայտարարել է, որ թույլ չի տա որևէ մեկին միջամտել ընտրությունների արդյունքներին

Վրաստանի իշխանությունները, չնայած դրսից արվող փորձերին, թույլ չեն տա արտաքին ուժերին միջամտել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Գիվի Միկանաձեն։

«Իշխանությունները հասարակության մեծամասնության հետ միասին ոչ մեկին հնարավորություն չեն տա անելու թեկուզ մեկ անօրինական քայլ։ Վրաց ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչպիսին է լինելու զարգացման հաջորդ չորս տարին և ումը։ Ոչ մի օտարերկրյա պետություն, ոչ մի ուժ չունի դրա իրավունքը, մենք նրանց հնարավորություն չենք տա միջամտել ընտրությունների արդյունքների վրա»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Միկանաձեն։

Քաղաքական գործիչը հավելել է, որ վրացական ընդդիմությունը շատ ցածր վարկանիշ ունի, և այս մասին գիտեն արտերկրում՝ փորձելով ինչ-որ կերպ բարձրացնել նրա ժողովրդայնությունը։
«Արտաքին ուժերը շատ լավ հասկանում են, որ ընդդիմությունը զարկերակ չունի, դրա համար էլ ինչ-որ հայտարարություններ են արվում, լսումներ են արվում, ինչ-որ ակտեր են նախաձեռնվում, որպեսզի ինչ-որ կերպ վերակենդանացնեն այս ընդդիմությունը և ինչ-որ լրացուցիչ բաղադրիչներ մտցնեն հասարակության մեջ, որպեսզի ինչ-որ կերպ մեծացնեն ընդդիմության ներկայացուցիչների աջակցությունը, սակայն, այն չի աշխատում և հակաարդյունավետ է»,-եզրափակել է նա։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։
 

Placeholder
Վրաստանը հայտարարել է, որ թույլ չի տա որևէ մեկին միջամտել ընտրությունների արդյունքներին