Փոթիում կկառուցվի բազմաֆունկցիոնալ տերմինալ
Տնտեսություն
19:28 27/09/2024
Տարածաշրջան

Փոթիում կկառուցվի բազմաֆունկցիոնալ տերմինալ

Փոթիի ազատ արդյունաբերական գոտում (FIZ) կկառուցվի նոր բազմաֆունկցիոնալ տերմինալ՝ 30 հա տարածքով։ Ծրագիրը կիրականացվի ուզբեկ գործընկերների ֆինանսավորմամբ, իսկ ներդրումային արժեքը կկազմի 50 մլն լարի։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝  այս տեղեկությունը տարածել է EastFruit-ը։

Փոթիի FIZ ընկերության տնօրեն Դավիթ Էբրալիձեն ասել է, որ ուզբեկական կողմի հետ բանակցությունները շարունակվում են արդեն մեկ տարի:

«Ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով։ Առաջին փուլում կտեղակայվի սառեցված արտադրանքի պահեստ, որտեղ կարող է պահեստավորվել 1000 տոննա արտադրանք։ Երկրորդ փուլում կկառուցվի 5000 քմ մակերեսով փակ բեռների պահեստ, իսկ երրորդ փուլում նախատեսվում է կառուցել նաև 8000 քմ մակերեսով փակ բեռնափոխադրման պահեստ՝ տերմինալ խոշոր և բեռնարկղային բեռների համար։

Նոր պահեստային տերմինալ բեռները կներկրվեն Ուզբեկստանից և կարտահանվեն Եվրոպա։ Բացի այդ, բեռները կտեղափոխվեն նաև հակառակ ուղղությամբ»,- ասել է Դավիթ Էբրալիձեն։

Placeholder
Փոթիում կկառուցվի բազմաֆունկցիոնալ տերմինալ