Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բենգալյան ծոցում ձկնորսները երկու հազվագյուտ ձուկ են վաճառել 1,5 մլն ռուփիով։ Այդ մասին հաղորդում է Kalinga TV-ն։
«Մոտ 199 կիլոգրամ կշռող երկու ձուկ վաճառվել է 15 լաք ռուպիով (1,5 միլիոն), որի դեպքում մեկ կիլոգրամը կազմում է 7500 ռուփի»,- ասվում է ռեպորտաժի մեջ։
Ինչպես նշվում է, ձկնորսները բռնել են ինը ձուկ, որոնցից երկուսը «telia sila» են եղել:
«ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ երբ որսը բերվել է Դինգա քաղաք, այն տեսնելու են եկել բազմաթիվ տեղի բնակիչներ և զբոսաշրջիկներ։
Հստակեցվում է, որ ձկան ամենաարժեքավոր մասը նրա բերանն է, որն օգտագործվում է ծերացման դեմ պայքարելու համար՝ նարնում պարունակվող մեծ քանակությամբ կոլագենի պատճառով։