ԱՀԿ-ն հերքում է տվյալները, թե COVID-19-ի նոր շտամն ավելի վտանգավոր է
Աշխարհում
09:39 28/09/2024
Աշխարհ

ԱՀԿ-ն հերքում է տվյալները, թե COVID-19-ի նոր շտամն ավելի վտանգավոր է

Ներկայիս տվյալները չեն վկայում, որ COVID-19 XEC-ի նոր շտամն ավելի վտանգավոր է, քան նախորդ շտամները։ Ռիա նովոստիին ասել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Բատիր Բերդիկլիչևը։

Նա նշել է, որ կորոնավիրուսի այս շտամն առաջին անգամ հայտնաբերվել է 2024 թվականի մայիսի 16-ին, և մինչև սեպտեմբերի 18-ը 28 երկրներ հայտնել են այս շտամով հիվանդացության դեպքերի մասին։

«ԱՀԿ-ն ներկայումս ուսումնասիրում է վիրուսի այս շտամի վերաբերյալ առկա տվյալները՝ որոշելու, թե արդյոք այն պետք է դասակարգվի որպես «հսկողության տակ գտնվող տարբերակ»», - ասել է նա:

Placeholder
ԱՀԿ-ն հերքում է տվյալները, թե COVID-19-ի նոր շտամն ավելի վտանգավոր է