Իսրայելի հայտարարությունից հետո Իրանի հոգևոր առաջնորդը թաքնվել է բունկերում. Reuters
Քաղաքական
13:50 28/09/2024
Տարածաշրջան

Իսրայելի հայտարարությունից հետո Իրանի հոգևոր առաջնորդը թաքնվել է բունկերում. Reuters

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին թաքնվել է բունկերում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլաhին ոչնչացման մասին Իսրայելի հայտարարությունից հետո։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Reuters-ը՝ հղում անելո իր աղբյուրին։

Հաղորդվում է, որ Իրանի իշխանությունները մշտական կապի մեջ են «Հեզբոլլահի» և տարածաշրջանի այլ դաշնակիցների հետ՝ հետագա քայլերը որոշելու համար:

Հիշեցնենք՝ այսօր Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է, որ «Հեզոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը սպանվել է նախօրեին Բեյրութում կազմակերպության կենտրոնակայանի վրա թիրախային  ավիահարվածի հետևանքով։

Placeholder
Իսրայելի հայտարարությունից հետո Իրանի հոգևոր առաջնորդը թաքնվել է բունկերում. Reuters