Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների
Մշակույթ
13:01 28/09/2024

Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների

Աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանն իր ստեղծած  «Արցախ» կամերային նվագախմբում աշխատելու, իր հետ համագործակցելու համար հրավիրում է  ջութակահարներ, ալտահարներ, թավջութակահարներ և կոնտրաբասիստներ։ 

«Մեր նպատակն է  ոչ միայն Արցախ անունը պահպանել որպես սիմվոլ, պատմություն, մշակույթ, նաև հպարտությամբ ներկայացնել հայկական մշակույթը ամբողջ աշխարհով մեկ»,- ֆեյսբուքյան  տեսանյութում ասել  Նարեկ Հախնազարյանը։ 

Նա նշել է, որ նվագախմբի չափանիշները բարձր ենք. «Ունենք պոտենցիալ դառնալու համաշխարհային մակարդակի նվագախումբ»։

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Նարեկ Հախնազարյանն ասել էր, նվագախմբի գլխավոր դիրիժորը, գեղարվեստական ղեկավարը հենց ինքն է։

Placeholder
Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների