Իրանում Մոսադի գործակալը ղեկավարել է Իսրայելի դեմ աշխատող վարչությունը
Քաղաքական
22:08 30/09/2024
Տարածաշրջան

Իրանում Մոսադի գործակալը ղեկավարել է Իսրայելի դեմ աշխատող վարչությունը

Իրանում մի քանի տարի առաջ ստեղծված հակաիսրայելական վարչության ղեկավարը պարզվեց, որ հրեական պետության հետախուզական ծառայության՝ Մոսադի գործակալն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որին մեջբերում է Haberler-ը։

«Մենք ստորաբաժանում ստեղծեցինք Իսրայելին հակազդելու համար, և այն ղեկավարողը պարզվեց, որ Մոսադի գործակալ է»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, իր այդ տեղեկությամբ կիսվել է քաղաքական գործիչը:

Ահմադինեժադն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Լիբանանում գործող շիական «Հեզբոլլահ» կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլայի լիկվիդացման ֆոնին Իրանը սկսել է ավելի ու ավելի հաճախ խոսել իսրայելական լրտեսների մասին։

Placeholder
Իրանում Մոսադի գործակալը ղեկավարել է Իսրայելի դեմ աշխատող վարչությունը