Վրասստանի խորհրդարանի պատգամավորը Զուրաբիշվիլուն «խարդախ» է անվանել
Քաղաքական
13:55 30/09/2024

Վրասստանի խորհրդարանի պատգամավորը Զուրաբիշվիլուն «խարդախ» է անվանել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապակառուցողական ընդդիմության առաջնորդն է, որն օգտագործում է յուրաքանչյուր հարթակ և յուրաքանչյուր այց հայրենիքի և պետության դեմ։ «Սպուտնիկ Գրուզիայն» գրում է, որ այդ մասին ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Իրակլի Կիցխալիան։

Ինչպես ավելի վաղ սոցիալական ցանցերում գրել էր Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը, սեպտեմբերի 30-ին Բեռլինում Վրաստանի նախագահը կհանդիպի իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։

«Ո՞ւր է գնում «Ազգային շարժման» կոլեկտիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը կործանարար ընդդիմության առաջնորդ է, հերթական անգամ խախտելու է Սահմանադրությունը»,-լրագրողներին ասել է Կիրցխալիան։

Նրա խոսքով՝ Զուրաբիշվիլին «ոտնահարել է նախագահի ինստիտուտը»
«Մենք վստահ ենք, որ նրա յուրաքանչյուր հարթակ և յուրաքանչյուր այց կօգտագործվի հայրենիքի և պետության դեմ»,-հավելեց նա։

Կալաձեն Վրաստանի նախագահին «խարդախ» է անվանել։
Իշխող կուսակցությունը նշում է, որ Զուրաբիշվիլին, որը նախագահ է դարձել «Վրացական երազանքի» աջակցության շնորհիվ, այժմ միացել է արմատական ընդդիմությանը։
 

Placeholder