Թուրքիան մտադիր է հրաժարվել ԵՄ-ին լիիրավ անդամակցությունից
Քաղաքական
09:40 01/10/2024
Աշխարհ

Թուրքիան մտադիր է հրաժարվել ԵՄ-ին լիիրավ անդամակցությունից

Թուրքիան ծրագրում է հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու նպատակից և կարող է փորձել դառնալ մի տեսակ կամուրջ BRICS-ի և Բրյուսելի «Մաքսային միության» միջև։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է թուրք վերլուծաբան Էնգին Օզերը։

Թուրքիան 1999 թվականից ԵՄ-ին անդամակցելու թեկնածու է, իսկ միությանը միանալու շուրջ բանակցություններ է վարում 2005 թվականից։ Միաժամանակ բանակցությունները բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով։ Ներկայումս բանակցային հարցերից 35 գլուխներից 16-ը բաց են։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում երկիրը և ԵՄ-ն կարող են բաժանվել։

«Վարչակազմը... նախատեսում է հրաժարվել Եվրամիության հետ հարաբերություններում լիիրավ անդամակցության նպատակից և անցնել «արտոնյալ գործընկերության» մոդելի։

Ծրագրով նախատեսվում է ստեղծել մի տեսակ կամուրջ երկիր, որը կփորձի համատեղել ԲՐԻԿՍ-ի անդամակցությունն ու ԵՄ Մաքսային միությունը: Այս կողմնորոշումը, որը, անկասկած, հետաքրքիր փորձ կլինի, կպահանջի մեծ քաղաքական ճկունություն և դիվանագիտորեն մանևրելու կարողություն»,-ասել է Օզերը։

Placeholder
Թուրքիան մտադիր է հրաժարվել ԵՄ-ին լիիրավ անդամակցությունից