Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին «ձուկ» մականունով են դիմում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, պարզվում է, իր մտերիմ շրջապատում մականուն ունի: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Էրեբունի վարչական շրջանի՝ իր բնակության վայրի հարակից տարածքներում, մտերիմ շրջապատում Դավիթ Առաքելյանին «ձուկ» մականունով են դիմում: Նրա արդեն նախկին ընկերներից մի քանիսը պատմեցին, որ բոլորը գիտեն, թե Դավիթին ինչպես են դիմում, և ինքն էլ վաղուց վատ չի զգում իր մականվան համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել է Դավիթ Առաքելյանին և հետաքրքրվել՝ ինչի հետևանքով է այդ մականունն առաջացել, ում կողմից, ինչու են իրեն այդպես բնորոշում և ինչպես է վերաբերվում մականվանը:
ԱԺ աշխատակազմի ղեկավարը, սակայն, ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է տեղեկությունը: Ի պատասխան մեր հարցման՝ ԱԺ աշխատակազմից գրել են. ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում, քանի որ ուղղված չէ տեղեկություն հանդիսացող որևէ տվյալի ստացմանը»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին էլ «մուկ» մականունով էին դիմում, և ինքը՝ Աբրահամյանը, տարիներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ իր տատն է իրեն «մուկ» ասել, քանի որ փոքր ժամանակ կոնֆետները թաքուն, «մկան նման կերել է»: Սակայն Դավիթ Առաքելյանի դեպքում «ձուկ» մականվան մանրամասները պարզել չկարողացանք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։