Նարիշկինը բացահայտ թշնամական է դիրքավորված Հայաստանի նկատմամբ. Արա Պողոսյան
Քաղաքական
16:01 04/10/2024
Տարածաշրջան

Նարիշկինը բացահայտ թշնամական է դիրքավորված Հայաստանի նկատմամբ. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Նարիշկինը բացահայտ թշնամական է դիրքավորված Հայաստանի նկատմամբ, և խորքում` դավաճանաբար հենց Ռուսաստանի Դաշնության ռազմավարական շահերի նկատմամբ։

Ի վերջո` այն անվտանգային, քաղաքական և աշխարհ-ռազմավարական  կոնֆիգուրացիան, որը ձևավորվել է Հարավային Կովկասում և ընդհանրապես` ողջ հետխորհրդային տարածքում, արդյունքն է հենց Ռուսաստանի քաղաքական և անվտանգության կառույցների աշխատանքի, որը հաճախ եղել է ընդդեմ Ռուսաստանի կենսական շահերի։

Եթե հիշենք 2020 թվականին, դրանից առաջ և հետո նույն Նարիշկինի անձնական կապերը Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, Գոդ Նիսանովի և Նարիշկինի անձնական կապերը և այլն, հենց ազգային շահերի դավաճանության մասին վկայություն է։

Վստահ եմ, մի օր Մոսկվայում և Պետերբուրգում դատեր են լինելու, մե՜ծ դատեր` դավաճանության և ուրացումի»։
 

Placeholder
Նարիշկինը բացահայտ թշնամական է դիրքավորված Հայաստանի նկատմամբ. Արա Պողոսյան