Պուտինը հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը, հանդիպում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ. Պեսկով
Քաղաքական
14:43 04/10/2024
Տարածաշրջան

Պուտինը հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը, հանդիպում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը հանդիպում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Օրվա առաջին կեսին աշխատանքային հանդիպումներ կունենա՝ փակ, ոչ հրապարակային։ Երեկոյան ԱՊՀ երկրների ղեկավարները կլինեն նախագահի մոտ։ Մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարի ծննդյան օրը «առանձնապես տոնական ոչինչ չի լինի»։

Placeholder