Երևանում չինական դպրոցի դիմաց «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Հարցազրույցներ
13:01 06/10/2024

Երևանում չինական դպրոցի դիմաց «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հոկտեմբերի 6-ին, ժամը 09:40-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սարկավագ Քանաքեռցու փողոցում՝ Չինական դպրոցի մոտ, վրաերթի է ենթարկել մոտ 50-60 տարեկան կին հետիոտնի։

«Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդն իր մոտ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել»,-դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

 

Placeholder
Երևանում չինական դպրոցի դիմաց «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար