Սուրբ Թերեզա հիվանդանոցը դադարեցրել է աշխատանքը Իսրայելի հարվածների հետևանքով
Առողջություն
15:43 07/10/2024
Տարածաշրջան

Սուրբ Թերեզա հիվանդանոցը դադարեցրել է աշխատանքը Իսրայելի հարվածների հետևանքով

Բեյրութի հարավային հատվածում գտնվող սուրբ Թերեզա հիվանդանոցը գիշերվա ընթացքում Իսրայելի ավիացիայի հարվածների հետևանքով դադարեցրել է  աշխատանքը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով հիվանդանոցի աշխատակից Նասեր Շմեյթի խոսքերը։

«Հարվածների հետևանքով մենք նյութական վնաս ենք կրել։ Հիմա ողջ անձնակազմը տարհանվել է ու տեղափոխվել անվտանգ տարածք։ Անցած ուրբաթ օրվանից աշխատում էր միայն  շտապ օգնության բաժանմունքը»,-ասել է Շմեյթը։

Բժիշկը հայտնել է, որ հարվածների հետևանքով բժիշկների շրջանում տուժածներ չկան։ Առաջիկայում կվերականգնվի շտապ օգնության ծառայության աշպատանքը, որտեղ կհերթապահեն բժիշկն ու բուժքույրը։

Placeholder
Սուրբ Թերեզա հիվանդանոցը դադարեցրել է աշխատանքը Իսրայելի հարվածների հետևանքով