Ղազախստանում ատոմակայանի կառուցմանն աջակցել է հանրաքվեի մասնակիցների 71 տոկոսը
Քաղաքական
20:26 07/10/2024
Աշխարհ

Ղազախստանում ատոմակայանի կառուցմանն աջակցել է հանրաքվեի մասնակիցների 71 տոկոսը

Ղազախստանում ատոմակայանի կառուցմանն աջակցել է հանրաքվեի մասնակիցների 71%-ը։ Այս մասին հայտնում է RBK-ն։
Հանրաքվեին մասնակցությունը, ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների, կազմել է 63,66%:

Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ երկրում ատոմակայանի կառուցմանն աջակցել է հանրաքվեի մասնակիցների 71,12 տոկոսը։ Այս որոշմանը կողմ է քվեարկել 5,5 մլն մարդ, դեմ՝ 2 մլն։

Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 7,8 մլն մարդ, մասնակցությունը կազմել է 63,66%։

 

Placeholder
Ղազախստանում ատոմակայանի կառուցմանն աջակցել է հանրաքվեի մասնակիցների 71 տոկոսը