Ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
Օրվա թեմա
08:41 07/10/2024
Հայաստան

Ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Երևանում հոկտեմբերի   7-ին, 9-ի ցերեկը,10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է  կարճատև  անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։

Մարզերում հոկտեմբերի  7-ին,  9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին  կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի  7-8-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Placeholder