Տեսչական մարմինը «Դոմուս» կահույքի խանութում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել
Հասարակություն
15:57 07/10/2024
Հայաստան

Տեսչական մարմինը «Դոմուս» կահույքի խանութում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Երևանի Իսակովի 29/1 գործող «Դոմուս» կահույքի խանութում վերահսկողական գործառույթներ  չի իրականացրել։

«Տեսչական մարմնի  կողմից 2023 թ․ դեկտեմբերին հաստատվել է 2024 թ․ տարեկան ստուգումների ծրագիրը, որի համաձայն այս տարվա 4-րդ եռամսյակում  նախատեսված է իրականացնել ստուգում «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի մեջ մտնում են ընկերությանը պատկանող տարբեր արտադրական նշանակության օբյկետներ, այդ թվում՝ «Դոմուս կահույքի» ցանցի տարբեր հասցեներ»,- հայտնում են տեսչական մարմնից։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։

«Դոմուս» խանութում բռնկված հրդեհն ավելի քան 2 ժամ անց հնարավոր է եղել մեկուսացնել։ ԱՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը լրագրողներին ասել է, որ այժմ իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ, տուժածներ չկան։

 

 

Placeholder
Տեսչական մարմինը «Դոմուս» կահույքի խանութում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել