Թուրքիայում մուրճով հարվածել են Աթաթուրքի արձանին
Տարածաշրջան
18:09 08/10/2024
Տարածաշրջան

Թուրքիայում մուրճով հարվածել են Աթաթուրքի արձանին

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Այվալըք շրջանում ձերբակալվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը մուրճով վնասած անձը։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝  Այվալըքի Հանրապետության հրապարակում  ոստիկանները նկատել են ոմն մեկին, ով մուրճով հարվածել է Աթաթուրքի արձանին։

Հարցաքննության ընթացքում պարզ է դարձել, որ բերման ենթարկվածը երկար ժամանակ ստացել է հոգեբանական բուժում։ Նրա նկատմամբ հարուցվել է դատական քննություն։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացիները փորձում  նրան խանգարել ու ցած իջեցնել։

Հիշեցնենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է և առաջին նախագահը։ Պաշտոնավարել է 1923-1938 թվականներին։

Placeholder
Թուրքիայում մուրճով հարվածել են Աթաթուրքի արձանին