Ալիևը մեկնել է Կրեմլ՝ Պուտինի հետ բանակցությունների, իսկ Փաշինյանը պատուհանագոգին նստած նկար է հրապարակել
Քաղաքական
13:13 08/10/2024
Հայաստան

Ալիևը մեկնել է Կրեմլ՝ Պուտինի հետ բանակցությունների, իսկ Փաշինյանը պատուհանագոգին նստած նկար է հրապարակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Կրեմ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցությունների։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Հանդիպումն անցկացվում է  ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում: Բանակցությունների գլխավոր թեման Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարավորման հարցն է։

Մոսկվայում գտնվող Նիկոլ Փաշինյանը գրեթե նույն պահին ինսթագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ շորտով նստած է հյուրանոցի պատուհանագոգին ու ինչ որ բան է կարդում։
«Ողջույններ Թուրքիայից»,-Փաշինյանին ողջունել է թուրք օգտատերը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում՝ մասնակցելու
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նախատեված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Placeholder
Ալիևը մեկնել է Կրեմլ՝ Պուտինի հետ բանակցությունների, իսկ Փաշինյանը պատուհանագոգին նստած նկար է հրապարակել