Դամասկոսի վրա հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել.Սիրիայի ՊՆ
Քաղաքական
23:25 08/10/2024
Հայաստան

Դամասկոսի վրա հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել.Սիրիայի ՊՆ

Դամասկոսի Մազզե շրջանին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ 11-ը։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է SANA պետական ​​լրատվական գործակալության կողմից։

«Այսօր մոտավորապես ժամը 20.15-ին թշնամական Իսրայելը երեք հարված է հասցրել Դամասկոսի խիտ բնակեցված տարածքում գտնվող շենքին, ինչի հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ տասնմեկը»,- ​ասվում է հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ զոհվածների և վիրավորների թվում կան կանայք և երեխաներ։

Placeholder
Դամասկոսի վրա հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել.Սիրիայի ՊՆ