«Հրապարակ». ՔՊ-ական ուսապարկերին առայժմ չի ասվել, թե երբ է հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը օրակարգ մտնելու
Օրվա մամուլ
08:49 08/10/2024
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ական ուսապարկերին առայժմ չի ասվել, թե երբ է հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը օրակարգ մտնելու

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը։ Մինչ Հայաստանը հապշտապ վավերացնում է այն, և, կարելի է ասել՝ մեկ քայլ է մնացել, որ այն բոլոր ատյաններում հաստատվի, Ադրբեջանում այս հարցի հետ կապված անորոշություն է։ Բաքուն նույնիսկ չի հրապարակել դրա տեքստը, հայտնի էլ չէ՝ Միլի մեջլիսը երբ կքննարկի այն։

ՀՀ ԱԺ-ում նախագծի զեկուցող է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը նաև հանձնաժողովի հայաստանյան կողմի ղեկավարն է։

Հիշեցնենք. ՍԴ-ում էլ մեծ արագությամբ քննվեց նախագիծը, և բարձր դատարանի դատավորները երեք օրում ներկայացրին որոշում, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ ՔՊ-ական ուսապարկերին առայժմ չի ասվել, թե երբ է այն օրակարգ մտնելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ական ուսապարկերին առայժմ չի ասվել, թե երբ է հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը օրակարգ մտնելու