Ռուս լեռնագնացները Վրաստանում լեռ մագլցելիս ընկել են և մահացել
Աշխարհում
16:08 08/10/2024
Աշխարհ

Ռուս լեռնագնացները Վրաստանում լեռ մագլցելիս ընկել են և մահացել

Վրաստանում երկու ռուս լեռնագնաց է մահացել Կազբեկ լեռը բարձրանալիս։ Այդ մասին երեքշաբթի հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

«Նախնական տեղեկություններով՝ լեռ բարձրանալիս նրանց պարանները կտրվել են»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝  հայտնում է հեռուստաալիքը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանությունը դեպքի վայրից ուղղաթիռով իջեցրել է ռուսների դիերը։ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է անցկացնում։

Placeholder
Ռուս լեռնագնացները Վրաստանում լեռ մագլցելիս ընկել են և մահացել