Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սուրենյանց. Հիմա պարզվում է՝ Արցախը զոհաբերվել է, ինչի դիմաց Հայաստանը ոչինչ չի ստացել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն ասել է, թե Ալմա-Աթայի հռչակագիրը կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները և որ տարածքները որ երկրին են պատկանում:
Իհարկե, արտաքուստ Հաջիզադեն խոսում է Հայաստանի տարածքային հավակնությունների մասին՝ նկատի ունենալով ԼՂ խնդիրը, բայց ակնհայտորեն արժեզրկում է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ կանաչ լույս վառելով Ադրբեջանի հավակնությունների համար:
Ի՞նչ է ասում Բաքուն:
Բաց տեքստով ասում է՝ Ալմա-Աթան ընդամենը հռչակագիր է, որը չունի քարտեզային նկարագիր, պարամետր:
Սրա մասին ես բազմաթիվ անգամներ խոսել եմ ու այս ճշմարտությունն ակնհայտ էր բոլորի համար:
Հայաստանի իշխանություններն այս փաստարկն անտեսում էին ու ահա Բաքվում հնչեցնում են մի հայտարարություն, որը ի դերև է անում Փաշինյանի իշխանության բոլոր «հաղթական» փաստարկները:
Փաշինյանը ամիսներ շարունակ Ալմա-Աթայի հռչակագիրը ներկայացնում էր՝ որպես դիվանագիտական մի մեծ ձեռքբերում, որը երաշխավորում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ու դրանով էր Փաշինյանն արդարացնում Արցախի զոհաբերությունը:
Հիմա պարզվում է՝ Արցախը զոհաբերվել է, ինչի դիմաց Հայաստանը ոչինչ չի ստացել:
Ահա, այն ամենն, ինչ պետք է իմանալ Փաշինյանի «փայլուն» դիվանագիտության մասին»»։