ԱՊՀ երկրների միջև գործարքներում ազգային արժույթների մասնաբաժինը գերազանցել է 85%-ը. Պուտին
Քաղաքական
17:31 08/10/2024
Տարածաշրջան

ԱՊՀ երկրների միջև գործարքներում ազգային արժույթների մասնաբաժինը գերազանցել է 85%-ը. Պուտին

ԱՊՀ անդամ երկրների միջև առևտրային գործարքներում ազգային արժույթների մասնաբաժինը արդեն գերազանցել է 85%-ը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ  ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ընդհանուր ջանքերով ստեղծվում են կայուն և արտաքին ազդեցությունից անկախ ֆինանսական ենթակառուցվածքներ։
Ազգային արժույթների օգտագործումը փոխադարձ վճարումներում ընդլայնվում է, նրանց մասնաբաժինը ԱՊՀ անդամ երկրների միջև առևտրային գործարքներում արդեն գերազանցում է 85%-ը»,-ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՊՀ-ի գագաթնաժողովում։
 

Placeholder
ԱՊՀ երկրների միջև գործարքներում ազգային արժույթների մասնաբաժինը գերազանցել է 85%-ը. Պուտին