Երևան-Սևան ճանապարհին վթարի հետևանքով 7 տուժածներից մեկն անչափահաս է
Առողջություն
17:51 09/10/2024
Հայաստան

Երևան-Սևան ճանապարհին վթարի հետևանքով 7 տուժածներից մեկն անչափահաս է

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, հոսպիտալացվել է 8 անձ, նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 7 տուժածից մեկն անչափահաս է: Բժիշկները տուժածների առողջական վիճակն այս պահին գնահատում են ծանր:

Հիշեցնենք՝ ՆԳՆ հաղորդմամբ, այսօր ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) կողաշրջվել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

 

Placeholder
Երևան-Սևան ճանապարհին վթարի հետևանքով 7 տուժածներից մեկն անչափահաս է