Օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն և սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը կատարում են  «Էրեբունի-Երևան» երգը
Մշակույթ
11:02 09/10/2024
Հայաստան

Օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն և սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը կատարում են «Էրեբունի-Երևան» երգը

Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ հոկտեմբերի 8-ին, օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենանաճանաչված համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Երեկոյի ընթացքում Դոմինգոյի հետ ելույթ է ունեցել հայազգի սոպրանո,  Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:

Դոմինգոն և Ջուլիանա Գրիգորյանը միասին կատարել են «Էրեբունի-Երևան» երգը։

Placeholder
Օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն և սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը կատարում են «Էրեբունի-Երևան» երգը