«Սա Եվրատեսիլ չէ». Եվրախորհրդարանի ղեկավարը Օրբանի՝ Bella ciao երգող կողմնակիցներին
Քաղաքական
16:06 09/10/2024
Աշխարհ

«Սա Եվրատեսիլ չէ». Եվրախորհրդարանի ղեկավարը Օրբանի՝ Bella ciao երգող կողմնակիցներին

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ սկսել են երգել Bella Ciao-ն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Եվրախորհրդարանում ելույթից հետո:

Օրբանն ավարտելով ելույթը, որտեղ նա ուրվագծել է ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության առաջնահերթությունները, սկսվել են բուռն ծափահարություններ, և նրա կողմնակից մի խումբ պատգամավորներ սկսել են երգել Bella Ciao:

ՏԱՍՍ –ը գրում է, որ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան մի քանի անգամ փորձել է  բեմ հրավիրելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, սակայն ծափերը չեն դադարել։

«Սա Եվրատեսիլ չէ, գիտեք: Եկեք հարգենք այս տան արժանապատվությունը»,- ասել է Մեցոլան։

Հուլիսի 1-ին Հունգարիան վեց ամսով ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահությունը։ Օրբանը, որպես Հունգարիայի կառավարության ղեկավար, պետք է ելույթ ունենար Ստրասբուրգում և ներկայացներ Բուդապեշտի ԵՄ նախագահության ծրագիրը, սակայն նրա ելույթը մի քանի անգամ հետաձգվել է, այդ թվում՝ Եվրոպայում սկսված ջրհեղեղների պատճառով։ Այդ կապակցությամբ Օրբանը կարողացել է Եվրախորհրդարան գալ միայն իր նախագահության կեսերին։
 

Placeholder
«Սա Եվրատեսիլ չէ». Եվրախորհրդարանի ղեկավարը Օրբանի՝ Bella ciao երգող կողմնակիցներին