Պուգաչովան դшվաճան չէ, բայց մեծ սխալ է թույլ տվել. Կարեն Շահնազարով
Մշակույթ
17:46 09/10/2024
Աշխարհ

Պուգաչովան դшվաճան չէ, բայց մեծ սխալ է թույլ տվել. Կարեն Շահնազարով

«Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը երգչուհի Ալլա Պուգաչովային Ռուսաստանի դավաճան չի համարում, քանի որ երգչուհին իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի։ Այս մասին նա հայտարարել է RTVI-ին տված հարցազրույցում։

«Հասկանալի է, որ եթե արտահայտես քո կարծիքը, դա կարող է համընկնել մեծամասնության կարծիքի հետ։ Եվ պարզ է, որ Ալլա Բորիսովնան ներքին կոնֆլիկտի մեջ է Ռուսաստանի Դաշնության բնակչության մեծ մասի հետ։ Կարծում եմ, որ նա մեծ սխալ է թույլ տվել»,- ասել նա:

Ըստ Շահնազարովի, Պուգաչովայի սխալն այն է, որ նա կորցրել է  ռուս հանդիսատեսին, բայց դա «իր գործն է, իր իրավունքը»: Ռեժիսորը Պուգաչովային անվանել է տաղանդավոր արտիստ և փորձառու անձնավորություն, ով ինքն է նման որոշում կայացրել։

Գազետա.ռուժի հաղորդմամբ, Շահնազարովը խոսել է նաև Ռուսաստանում գրաքննության մասին. նա կարծում է, որ չկա գրաքննություն:

«Ես երբեք չեմ տեսել, որ որևէ մեկը պաշտոնական մակարդակով հրաման տա այսինչ դերասանին արգելել ելույթ ունենալ»,- ասել է ռեժիսորը։
 

Placeholder
Պուգաչովան դшվաճան չէ, բայց մեծ սխալ է թույլ տվել. Կարեն Շահնազարով