Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Իսրայելական ինքնաթիռները գնդակոծել են Բեյրութի կենտրոնում գտնվող Ռաս ալ Նաբաա շրջանը։ Ռմբակոծության մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ականատեսները։
«Հակառակորդի ինքնաթիռները հենց նոր երկու հարված են հասցրել Ռաս ալ Նաբաայի շենքերին»,- ասել է գործակալության աղբյուրը։
Հինգշաբթի ավելի վաղ Al Jazeera-ն հայտնել էր, որ իսրայելական բանակը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահների շտաբի տարածքում գտնվող օբյեկտի վրա: Արդյունքում երկու մարդ վիրավորվել է։
Placeholder