Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի գլխավոր շտաբը (UNIFIL) և խաղաղապահ հենակետերը ենթարկվել են իսրայելական բազմակի հարվածների։ Այդ մասին ասվում է UNIFIL-ի հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ:
«UNIFIL -ի գլխավոր շտաբը և մոտակա հենակետերը բազմիցս հրետակոծվել են»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Համաձայն հաղորդագրության՝ երկու խաղաղապահներ վիրավորվել են, երբ իսրայելական տանկը կրակ է բացել ՄԱԿ-ի դիտակետի վրա։
«Իսրայելցի զինվորականները կրակ են բացել նաև Ռաս Նաքուրայի 1-32Ա անցակետում գտնվող օբյեկտիվ հսկողության սարքավորումների վրա և խափանել այն»,-ասվում է հաղորդագրության մեջ։