Ժրաջան ԱԱԾ
Իրավունք
20:54 10/10/2024
Հայաստան

Ժրաջան ԱԱԾ

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչի արարքների համար կարող են էլ ոչ նախաքննություն անել, ոչ դատավարություն։ ԱԱԾ այսօրվա գործողություններից հետո ուսուցչին միանգամից դատավճիռ է հասնում։ Որովհետև եթե ԱԱԾ-ն ուսուցչին «գործի վրա» չէր բռնել, ապա հիմնովին խախտված է անմեղության կանխավարկածը։ Ավելին՝ եթե հանկարծ պարզվի, որ ուսուցիչը չի կատարել իրեն մեղսագրվող արարքները,... արդեն ուշ է։

Դե գնա բոլորին հատ-հատ ապացուցի...։

ժաննա Անդեասյանը, ամենայն հավանականությամբ, այս դպրոցի «դուշերի»  վիճակն էլ չի ստուգել։  ԿԳ ՍՄ-ն էլ մի թեթև եվրոպական մտահոգություն է արտահայտել, հորդորել, որ ԱԱԾ-ն ու  նման կառույցները մյուս անգամ նկատի ունենան երեխաների հոգեվիճակը։ Ու որ իրենք, իհարկե, պատրաստ են համագործակցության։ Այսքան բան։

Ինչ համագործակցության մասին է խոսքը, եթե ԱԱԾ-ն բանի տեղ չի դրել ոչ միայն խառը քաղաքական ընտանիքներից դպրոց եկած երեխաների իրավունքները, այլև իրեն ղեկավարող  ու ուղղորդող իշխանության ևս մի կառույցի՝ ԿԳ ՍՄ-ին։

Չեմ ասի, որ վերջին աստիճանի անբարո  արարք առաջ չի եղել, բայց երեխաների նկատմամբ ԿԳ ՍՄ այլաբարո վերաբերմունքը և դաստիարակության, և ուսուցման ոլորտներում անպայման պիտի բերեր տմարդների, մեղմ ասած, ոչ զսպվածությանը։

Վարակի պես։ 

Ցավով պիտի կանխատեսեմ, որ հանրութունը ԱԱԾ-ի նման վերաբերմունքի ու ժրաջանության պատճառները գտնելու համար պիտի փնտրի ու գտնի, կամ կասկածի շատ երեխաների՝ տալով նրանց անունները, տարածելով բամբասանքներ, հնարավոր վարկածներ։

Այնպես որ՝ երեխաների այսօրվա վախը դեռ սկիզբն է այս դպրոցին ու դպրոցից սպասվող դեպքերի։

Ա.Ո.

 


 

Placeholder
Ժրաջան ԱԱԾ