Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Աշխարհում
14:06 10/10/2024
Աշխարհ

Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

 Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, լեգենդար իսպանացի Ռաֆայել Նադալը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Դա տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերին՝ Դևիսի գավաթի եզրափակիչ մասից հետո։

Նա 2024 թվականին տարբեր վնասվածքների պատճառով բաց է թողել մրցաշարերի մեծ մասը, սակայն մասնակցել է 2024 թվականին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերին։

Ռաֆայել Նադալը պրոֆեսիոնալ թենիսում է 2001 թվականից։

Placeholder
Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին