Գազի և բենզինի ոլորտում լուրջ խնդիր ենք տեսնում, եղել են գազի լևի գծերի դեպքեր. Ռուստամ Բադասյան
Տնտեսություն
13:31 10/10/2024
Հայաստան

Գազի և բենզինի ոլորտում լուրջ խնդիր ենք տեսնում, եղել են գազի լևի գծերի դեպքեր. Ռուստամ Բադասյան

«Գազի և բենզինի մասով  լուրջ խնդիր ենք տեսնում, կան ընկերություններ, որոնք հաստատակամորեն իրենց վարքագիծը չեն փոխում և ընդհանուր առմամբ ոլորտը խիստ մտահոգող է ինձ համար»,- կառավարության շենքի դիմաց ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով 6.6 մլրդ դրամի խախտումներ հայտնաբերելու մասին տարածված հաղորդագրությունը։

Նրա խոսքով՝ գրեթե բոլոր ներմուծող և խոշոր ընկերությունները, որոնք այդ ոլորտում են աշխատում, խնդիր ունեն ստվերի հետ։

«Մենք անհոգնել բազմիցս զբուշացրել ենք, որ հետևողականորեն անելու ենք, ուղղակի կարևոր է, որ կամավոր դուրս գան հարկային կարգապահության դաշտ։ Ցավոք սրտի չի ստացվում և շարունակում են նույն վարքագիծը դրսևորել»,-ասաց Բադասյանը և շարունակեց. «Եղել են դեպքեր, որ գազի լևի գիծ են ունեցել, եղել է ԱԱՀ-ի խարդախություններ, երբ որ առանց փաստաթղթի ձեռք են բերում կամ անապրանք հաշիվներ գրելու դեպքեր, ԱԱՀ-ի դեբետը ստանում են և այլևս իրենց ընկերության մասնակիցներին չեք կարող գտնել։ Այսինքը, պրոֆեսիանալ այդպիսի խարդախությունների մասին է խոսքը և՝ թերհայտարարգրումների։

Անդրադառնալով տաքսի ծառայությունների՝ էլեկտրոնային հարթակներում գրանցվելու և ուղեվարձերը հայտարարգրելու մասին կառավարության որոշմանը՝ Բադասյանն ասաց, որ տաքսիներով արդեն միլիարդավոր դրամների շրջանառություն կա էլեկտրոնային հարթակներում

Նա նշեց, որ մասնավոր տաքսիներից 30 գրանցված ունեն և չեն դիմելու կոշտ միջոցների, կամավոր ծրագրեր են իրակականցնելու, փուլ-փուլ խրախուսելու են նրանց գրանցումը։

Placeholder
Գազի և բենզինի ոլորտում լուրջ խնդիր ենք տեսնում, եղել են գազի լևի գծերի դեպքեր. Ռուստամ Բադասյան