Վեց տարվա երաշտից հետո Սահարայում տեղատարափ անձրև է եկել
Աշխարհում
09:52 10/10/2024
Աշխարհ

Վեց տարվա երաշտից հետո Սահարայում տեղատարափ անձրև է եկել

Սահարայի անապատը մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ հեղեղվել է՝ վեց տարվա երաշտից հետո։ Այդ մասին գրել է Associated Press-ը:

«Ավազների և օազիսների միջով հոսող սելավը Մարոկկոյում և Ալժիրում հանգեցրել է ավելի քան 20 մարդու մահվան»,-գրում է «Իզվեստիան»:

Smotrim.ru-ն էլ գրում է, որ երկու օրվա ընթացքում տեղումների մակարդակը մի քանի շրջաններում գերազանցել է տարեկան միջինը, որտեղ տարեկան միջինը 250 մմ է տեղում «Արդեն 30-ից 50 տարի է, ինչ այդքան կարճ ժամանակահատվածում մենք այդքան շատ տեղումներ չենք ունեցել», -ասում է Մարոկկոյի օդերևութաբանության գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Հուսին Յուաբեբը։

Placeholder
Վեց տարվա երաշտից հետո Սահարայում տեղատարափ անձրև է եկել