ՌԴ Պետդումայում կոչ են անում բուժել կվադրոբերներին
Քաղաքական
16:52 10/10/2024
Տարածաշրջան

ՌԴ Պետդումայում կոչ են անում բուժել կվադրոբերներին

Պետդումայում կվադրոբերներին համարել են վարակի հետևանք և կոչ արել բուժել ենթամշակույթի հետևորդներին: Նման կարծիք է հայտնել Կալուգայից Պետդումայի պատգամավոր ընտրված Գենադի Սկլյարը։ Այդ մասին հաղորդում է  Kaluga News-ը։

Պատգամավորի խոսքով՝ կվադրոբերներին պետք է մոտենալ բժշկական տեսանկյունից։ Նա նման ենթամշակույթն անվանել է մշակութային վարակ:

«Պետք է որոշել «վիրուսի» մասշտաբներն ու վտանգը, ինչպես նաև մշակել կանխարգելիչ և բուժական միջոցառումներ»,-ասել է Սկլյարը։

«Ներկայումս քննարկվում են այդ թեմայով օրենսդրական ցանկացած նորմ ընդունելու հարցը»,- Kaluga News-ի փոխանցմամբ, նշել է պատգամավորը։

Placeholder
ՌԴ Պետդումայում կոչ են անում բուժել կվադրոբերներին