Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նոյեմբերի 9-ից ուսուցիչների կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով
«Փոփոխությունների այս առաջարկով ատեստավորման էլեկտրոնային եղանակն ենք ներդնում, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կկարողանան ատեստավորմանը մասնակցել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով»,- կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով, այն հնարավորություն կտա էապես կրճատել ժամանակը, որը ծախսվում էր, առաջադրանքները լուծելու, դրանց պատասխանները ձևաթղթում անցկացնելու մասով, որի ժամանակ չէին բացառվում տեխնիկական վրիպակները և անճշտությունները:
Ըստ Անդրեասյանի՝ այն միջոց կլինի խրախուսելու ուսուցիչների՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները:
Նա հիշեցրեց, որ կամավոր ատեստավորումը փորձնական կարգով մեկնարկել է 2021-ին, և վերլուծելով նախորդ տարիների փորձը՝ ԿԳՄՍՆ-ն հանգել է այն եզրակացության, որ թղթային տարբերակով իրականացվող կամավոր ատեստավորումը ժամանակի հետ կապված խնդիրներ ու այլ բարդություններ է առաջացնում ուսուցիչներին համար:
Անդրեասյանի խոսքով՝ որոշման նախագծով հստակեցվել են նաև բողոքարկման ընթացակարգերը, ինչպես նաև այն, թե որ առարկաներից ուսուցիչները կարող են դիմել ատեստավորման:
«Այս պահին դիմումների ընդունումն ավարտվել է, շուրջ 6000 ուսուցիչ է դիմել՝ թե՛ ուսուցիչներ, թե՛ մանկավարժի որակավորմանը համապատասխանող չաշխատող քաղաքացիներ, որոնք կամավոր ատեստավորումն անցնելուց հետո աշխատանքի կանցնեն դպրոցներում»,- հայտնեց ԿԳՄՍ նախարարը