«Ժողովուրդ». Երեմյանների առաջ բաց են կարծես բոլոր դռները, և նրանց բիզնեսն անխոչընդոտ առաջ է գնում
Օրվա մամուլ
08:41 11/10/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Երեմյանների առաջ բաց են կարծես բոլոր դռները, և նրանց բիզնեսն անխոչընդոտ առաջ է գնում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Հայր և որդի Երեմյաններ» և Yeremyan Products ընկերությունները, որոնք, ինչպես արդեն գրել էինք, համարվում են իշխանությունների կողմից արտոնյալ, որոնք մասնակցում են պետական մասշտաբի բազմապիսի գնման մրցույթներին, հաղթում դրանք և իրականացնում են մեկ անձից գնման ընթացակարգով բոլոր ներկայացուցչական աշխատանքները, խոշոր փոխանցումներ են կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաքին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն պետական կառույցներից գրեթե 2 մլն դրամ արժողությամբ գնում է իրականացրել։ Այդ կառույցներն են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Կատարված 9 գնումները եղել են մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցակցության։ Հիմնականում մատուցվել են կրկին ներկայացուցչական ծառայություններ, հյուրասիրության ծառայություններ և հանրային սննդի կազմակերպում։

Երեմյանների դեպքում հաճախ ենք նկատում, որ պետական համակարգի հետ պայմանագրեր կնքելը գրեթե միշտ կատարվում է մեկ անձից գնման եղանակով՝ առանց մրցույթի և մրցակցության:

Եվ հետաքրքիր է, որ սա չի առաջացնում կասկածներ, օրինակ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Երեմյանների առաջ բաց են կարծես բոլոր դռները, և նրանց բիզնեսն անխոչընդոտ առաջ է գնում։

Երեմյաններին պատկանող 16 ռեստորան ունեցող «Երեմյան փրոջեքթս» ընկերությունը ևս արտոնյալների ցանկում է։ «Հայր և որդի Երեմյաններ»-ը և ԱՆԻՖ-ի՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի «Ձեռնարկատեր+պետություն» ՓԲԸ-ն համատեղ ծրագիր են իրականացրել։ Այս ծրագրի շրջանակում 225 հա հողատարածք և սարքավորումներ են ձեռք բերվել, որոնք պետք է նպաստեին անասնակերի աճեցմանը և մշակմանը։ Ստացված հենց այդ բերքով են Երեմյանների՝ Ջերմուկի ֆերմայի կովերը սնվել։

Հաջորդիվ կներկայացնենք, թե ինչ ընթացքի մեջ է այդ ծրագիրը ԱՆԻՖ-ի լուծարումից հետո»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». Երեմյանների առաջ բաց են կարծես բոլոր դռները, և նրանց բիզնեսն անխոչընդոտ առաջ է գնում