«Հրապարակ». Ինչու է աշխատանքից ազատվել ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը
Օրվա մամուլ
08:45 11/10/2024
Հայաստան

«Հրապարակ». Ինչու է աշխատանքից ազատվել ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, կարելի է ասել՝ վերջին պրոֆեսիոնալ մոհիկաններից մեկը։ Նա 2004 թվականից աշխատել է ՀԾԿՀ-ում, մի կարճ ժամանակ զբաղեցրել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարի, ապա՝ նախարարի պաշտոնը: Իսկ 2019-ի ապրիլից ՀԾԿՀ նախագահն էր:

Հիշեցնենք, որ նա Արթուր Վանեցյանի բարեկամն է:

Պատճառը, մեր տեղեկություններով, Հայաստանի էլեկտրական ցանցերի հարցն է, ավելի ճիշտ՝ ՔՊ-ական իշխանության ցանկությունը` ՀԷՑ-ը «Տաշիրից» խլելու: Բաղրամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ դիմում է գրել:

Ավելին, տեղեկացանք, որ դիմում գրելու առաջարկը եկել է Փաշինյանից: Հավանաբար, Բաղրամյանը խոչընդոտել է ՀԷՑ-ը խլելու գործընթացին, որոշել է հեռացնել խոչընդոտը: Նախօրեին, հիշեցնենք, կրկին Փաշինյանի մոտ քննարկել են էներգետիկ մատակարարման հարցերը, և նա «հստակ հանձնարարականներ է տվել` ոլորտի արդյունավետ կառավարման» ուղղությամբ քայլեր իրականացնելու առումով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Ինչու է աշխատանքից ազատվել ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը