«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ընտրական օրենսգիրքը «ձևում» է ամբողջությամբ իր «հագով»
Օրվա մամուլ
09:16 12/10/2024
Հայաստան

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ընտրական օրենսգիրքը «ձևում» է ամբողջությամբ իր «հագով»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ օրենսդրական ծավալուն նախագիծ: Փոփոխվող առաջին հոդվածներն ընթերցելիս արդեն իսկ տպավորություն է ստեղծվում, որ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն ԸՕ-ն «ձևում» է ամբողջությամբ իր «հագով», որպեսզի ընտրակեղծիքներն իրականացվեն օրենքի շրջանակներում, և խուսափեն հնարավոր տհաճ անակնկալներից՝ որևէ կերպ չհանձնելով իշխանությունը։ Օրինակ՝ հետևյալ հոդվածն են ներմուծում․ «Ոչ ոք չի կարող հարկադրել ընտրողին՝ բացահայտելու, թե ինչպես է ընտրողը մտադիր քվեարկելու կամ ինչպես է քվեարկել թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին»։

Մինչդեռ գործող օրենքում ճիշտ հակառակ ձևակերպումն է տրված. «Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին՝ քվեարկելու որևէ թեկնածուի (կուսակցության), կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ, ինչպես նաև՝ հարկադրելու ընտրողին՝ մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին»: Այս նախագծին առաջիկայում մանրամասն կանդրադառնանք: Նշենք միայն, որ իշխանական մեր աղբյուրները ևս փաստում են, որ ԸՕ-ն փոխելը մեկ նպատակ է հետապնդում՝ ապահովել ՔՊ-ական իշխանության վերարտադրությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ընտրական օրենսգիրքը «ձևում» է ամբողջությամբ իր «հագով»